Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Րոպեներ առաջ դատավոր Մարիկյանը Մանուել Մանուկյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, իսկ քննիչի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը ՄԵՐԺԵՑ!!
Հիշեցնեմ, որ խոսքը գնում էր հավաքի մասնակցելու դեպքի մասին. վարույթն իրականացնող մարմինը հավաքին մասնակցելը դիտարկում է որպես խուլիգանություն՝ պատճառաբանելով, որ դրա արդյունքում խախտվում է հավաքին չմասնակցողների իրավունքները»: