Ս.թ. մայիսի 7-ին Շվեյցարիայի Ժնևի շրջանի Թղուանե համայնքում Հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու և Հայկական կենտրոնի հարևանությամբ կատարվեց «Արմենիա» հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկան Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Թղուանեի քաղաքապետ Գի Լավողելը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը։
Դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց Թղունեի քաղաքապետին ու քաղաքային խորհրդի անդամներին, ինչպես նաև հայ համայնքի այն ներկայացուցիչներին, որոնց ջանքերի շնորհիվ բացվեց «Արմենիա» հրապարակը։
Միջոցառմանը մասնակցում էին Ժնևի ու Թղուանեի շրջանային և քաղաքային խորհուրդների պատգամավորներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ