Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր այսօր՝ մայիսի 8-ին՝ 13:00, Գյումրիի Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է որոշակի ուշացումով մեկնարկած հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 14:23-ի դրությամբ Թատերական հրապարակում գտնվել է շուրջ 1150 մարդ:
Հարկ է նշել, որ հաշվարկի մեջ ընդգրկված չեն տարածքում գտնվող ոստիկանները և լրագրողները:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Կարդացեք նաև
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
«ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ»
Շնորհակալ եմ առավոտին, որ քոնէ վերնագրի ձեւակերպումը փոխած էք.
Այսպիսով այս հերթական գերապուշեւթիւնները ձեր անունով չեն ըլլար։
ԻՔՄ-ն հասարակության համար որևէ օգտակար անելիք չունի՞: Ինչքա՞ն կարելի է իշխանությանը ծառայություն մատուցելով փորձել մարդկանց հուսահատեցնել, թե իբր ընդդիմության հանրահավաքները մարդաշատ չեն: Կարող է ցուցադրվածը մարդկանց ամենաշատ հավաքված պահի լուսանկարը չէ, այլ այն լուսանկարը, երբ մարդիկ դեռ նոր էին հավաքվում:
ԻՔՄ-ն լավ կանի, որ ՔՊ-ականների հարսանիքները նույնպես վերևից նկարի և խոշորացված ցույց տա, որպեսզի ճշտենք, թե այնտեղ ԻՔՄ-ի անդամներից պարողներ կամ ծափ տվողներ կա՞ն: