Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսօր ժողովուրդն իր մտքի տատանումով նման է կշեռքի, և հիմա պետք է ամեն կերպ թեքել այդ նժարը դեպի պատասխանատվություն. Կարին Տոնոյան

Մայիս 08,2022 15:25

Ֆրանսիայի հրապարակում Համախմբման խարույկի շուրջ մայիսի 7-ին հարց ու պատասխան էր Կարին Տոնոյանի հետ։

«Ուզում եմ խոսել այն կշեռքի մասին, որի մի նժարին պատասխանատվությունն է, մյուսին` վախեր։ Այսօր ժողովուրդն իր մտքի տատանումով նման է այդ կշեռքին, և հիմա պետք է ամեն կերպ թեքել այդ նժարը դեպի պատասխանատվություն, քանի որ վախերը լավ տեղ չեն տանում։ Մեզնից շատերն իրենք իրենց չեն ներում 2018-ի համար։ Այդ ժամանակ շատերը դուրս եկան հրապարակ, խաբվեցին, մտածում էին, որ կենսաբեր քամի է փչում, և վերջապես այդ «հեղափոխությունից» հետո Հայաստանը կթևակոխի նոր զարգացման փուլ, և մենք կտեսնենք մեր երազած երկիրը: Այդ խաբվելը մեր վրա նստել է կորցրած հայրենիք և զավակներ, տղաների կորցրած առողջություն, հիմա, բնականաբար, վախենում ենք նորից սխալվել։ Մենք այսօր շատ ջանքեր պետք է թափենք, որ այն մարդիկ, ովքեր դեռ Նիկոլ Փաշինյանին են հավատում կամ չեն հավատում Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց, նորից հավատ ունենան, ընտրեն և այս անգամ չսխալվեն»,-նշեց նա։

Կարին Տոնոյանի խոսքով՝ ժողովրդի ներկայիս պառակտվածությունը կհաղթահարվի միմիայն հավատով ու սիրով:

«Մենք բոլորս ունենք մեկ հայրենիք։ Մենք մեր զավակներին տվեցինք ոչ միայն հողի համար, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր այսօր են սխալվում: Ես ուղղակի հորդորում եմ բոլորին իրար կողք լինել, փորձել լսել իրար, որից հետո սկսելու ենք հասկանալ ու հավատալ իրար»,-ասաց Տոնոյանը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031