Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ կա, որ բացարձակ չի սատարում ներկայիս իշխանությանը, բայց ավելի շատ չի ուզում Ձեր կողքին կանգնի․ Սոս Ջանիբեկյան

Մայիս 08,2022 14:12

Դերասան, հաղորդավար Սոս Ջանիբեկյանի ֆեյսբուքյան գրառումը

Ճիշտն ասած, բացարձակ ցանկություն չունեի անդրադառնալ էն ամենին, ինչ կատարվում է ինձ հետ, որ չքաղաքականացվի, որտովհետև ամեն կերպ ուզում եմ հեռու մնալ քաղաքականությունից:

Խնդրում եմ դիտարկել որպես զուտ իրավիճակ և մարդկային փոխհարաբերությունների անալիզ, որով դիմում եմ ցուցարարների կազմակերպիչներին և հեղինակություններին:

Էն դեպքը, որ ճանապարհս չփոխելով ընդառաջ գնացի ցուցարարներին ու հանդիպեցի 2000 -ը մեկի հարաբերակցությամբ հայհողների, թուրք վանկարկողների և ինձ վրա շիշ շպրտողների, անցանք, օքեյա, հասկանում եմ, որ ամբոխի էյֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետևանք ա, նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018-ի հեղափոխության օրերին, երևի կարմայական եկած ինձ հասանելիք դասն էր:

Կյանքի դասերը երբեք չեն ուշանում:

Բայց երեկ կրկին հանդիպեցի ցուցարարների ,«Զարթնիր Լաո» երգը լսելով, մեքենայով անցնելիս, ովքեր հանդիպելով ինձ և 3,5 տարեկան աղջկաս՝ պատուհանը իջեցրեցին, գոռացին թուրք ու ամենագռեհիկ սեռական բնույթի քֆուրը տալով՝ արագ սլանալով գնացին:
Մտածում էի երեխայիս էս դեպքից հետո ո՞նց պիտի ագրեսիվ թուրք սելջուկի և Մեծահոգի Հայ

Արիացու տարբերությունը բացատրեմ, որովհետև մեքենայի միջինը հայ էր… կարծում եմ:
Մոտավոր մի 50 տարեկանին մոտ մի մարդ պտտվեց ասեց. «Սոս ջան, հիմա թուրքը Դու էիր, իրանք էլ հա՞յը, կարող ա իրա արածը թուրքը տենար զարմանար»:

Ասածս ինչ ա, իսկականից ամոթ ա տղերք, մի արեք, մի քրֆեք ով ձեզ հետ չի, ժողովրդին ժեխ ու թուրք մի անվանեք, մարդ կա, որ բացարձակ չի սատարում ներկայիս իշխանությանը, բայց ավելի շատ չի ուզում Ձեր կողքին կանգնի:

Դրանից մի չարացեք, մի վախեցրեք, նախկին բարքերը մարդկանց նորից հիշել մի տվեք, դուք Ձեր գաղափարախոսությամբ քայլերթ արեք, որ Ձեր գաղափարակիցներին միավորեք, ոչ թե այլակարծություն ունեցողներին քրֆեք, չի կարող դա լինել ցույցի գերակշռող վարքը:

…Ու մի հարց, ո՞նց ա էլի լինում, որ հետևիցս ցուցարարները գոռում են թուրք, գալիս եմ տուն ֆեյսբուքս բացում եմ 100-ից ավել նամակ ունեմ ստացած մոտավոր էս բովնդակությամբ. «Սոս ջան, արի մեզ միացի, մեր կողքին կանգնի հանուն Հայրենիքի»: Ձեր կողքին կարող ա մեկը գա կանգնի, ում դուք թո՞ւրք եք համարում: Անհասկանալի է և չափազանց զավեշտալի:

Ձեզ բարի և անփորձանք ցույցեր:
Վստահ եմ` ցուցարարներից ոմանք կկարդան և կփորձեն վերացնել այդ արատը: Շնորհակալություն, սեր և խաղաղություն Ձեր հոգուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031