Գյումրու Թատերական հրապարակն արդեն բազմամարդ է. հանրահավաքի մասնակիցները պարում են հայրենասիրական երգերի տակ։
Մասնակիցների թվում շատ են նախկին պաշտոնյաներ, կան նաև պետական աշխատակիցներ, գյուղատնտեսներ։ Հենց նոր միջադեպ տեղի ունեցավ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի ու մի երիտասարդի միջև։
Երիտասարդը բացականչում էր «Նիկոլ վարչապետ», նախկին պատգամավորը խնդրեց դա բացականչել հրապարակից դուրս, երիտասարդը հակադարձեց, թե հենց այստեղ պիտի գոչեմ։
Հավաքածները արագ կարողացան հարթել իրավիճակը, այն բարեբախտաբար անցավ առանց բախման։ Հավաքվածները բացականչում են, որ Փաշինյանը պատասխան պիտի տա այսքան զոհերի համար։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մէկ երիտասարդը չի կրնար հոգնակի նիկոլականներ ըլլալ, բացի եթէ իր սքիզոֆրենիայէ տառապելու մասին լուրեր ունի առավոտը։