Գյումրու Թատերական հրապարակում մեկնարկում է ընդդիմադիրների հանրահավաքը. այն դեռ սակավամարդ է, մարդիկ նոր-նոր են հավաքվում, սակսյն մեծ թվով ոստիկաններ են կուտակված։
Ինչպես հայտնի է, Հոռոմի խաչմերուկում գերիների հարազատները փակել էին ընդդիմադիրների ավտոշարասյունը։ Ականատես ընդդիմադիրներից մեկը պատմեց, որ գերիների հարազատները ՀՅԴ-ականներին հորդորել են չվառել Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշը, չստացվի հանկարծ այնպես, որ իրենց հարազատներին վնասեն Բաքվի բանտերում։
Հանրահավաքը կարծես թե առանց միջադեպերի չի անցնելու. Նիկոլ Փաշինյանի կողմնակից կանանցից մեկը վերջին անեծքներն է հնչեցնում հավաքվածների հասցեին։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ