Հունաստանում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սուրեն Գրիգորյանը երկամարտի 340 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել: Սուրենն իր անվան առջեւ նաեւ մեկական բրոնզ է գրանցել պոկում՝ 155 կգ եւ հրում՝ 185 կգ, վարժություններում:
Այս քաշային կարգում մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Գեւորգ Ղահրամանյանը, պոկում վարժությունում կարողացել է գլխավերեւում պահել 145 կգ ծանրաձողը, սակայն հրումում երեք անգամ անհաջող մոտեցում է կատարել 190 կգ-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞ր քաշային կարգում։