Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, մայիսի 5-ին Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավար Հրանտ Մարգարյանը հաղորդում է տվել ոստիկանություն։
Հաղորդման համաձայն՝ նույն օրը Երանոս գյուղի վերջամասում քաղաքացիների կողմից ճանապարհ փակելու պատճառով վիճաբանություն է առաջացել իր և համագյուղացի Հակոբ Բ.-ի միջև։ Վիճաբանության ընթացքում Վահան Խ.-ն կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հավաքված քաղաքացիների նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին և գլխով հարվածել իր դեմքին՝ քթի և բերանի հատվածում պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր: