«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության հայազգի անդամ Արսեն Կարապետյանը, դատապարտելով իր ադրբեջանցի կուսակից Ահմեդ Իմամկուլիևի՝ հրապարակայնորեն «Գորշ գայլերի» նշանի ցուցադրումը, այն փոքրոգի քայլ է համարել։
«Իմանալով Ահմեդին՝ ես, մեղմ ասած, տհաճորեն զարմացած եմ նրա արարքով, երկրորդ՝ չեմ կարծում, որ Չավուշօղլուի վարքագծի վերարտադրումը կամ դա պաշտպանելը կարող է դիվիդենտներ բերել որևէ մեկին, երրորդ՝ որևէ մեկն իրավունք չունի Վրաստանի բազմազգ, հանդուրժող և բազմամշակութային միջավայր դիսբալանս մտցնել։ Ամենակարևորը՝ ապրիլի 24-ին նման արարքն առնվազն կոռեկտ չէ, շատ ցածր է թե՛ Չավուշօղլիի, թե՛ նրան սատարողների կողմից» — «Ալիք մեդիայի» հետ զրույցում մեկնաբանել է կուսակցության անդամ Արսեն Կարապետյանը։
«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն դատապարտել է ահաբեկչական համարվող ժեստի կիրառման՝ Իմամկլուևի քայլը՝ բողոքի ակցիա կազմակերպելով «Եվրոպական Վրաստանի» գլխավոր գրասենյակի առջև։ ՀԿ-ի երիտասարդական միության վարչության անդամ Վրեժ Հարությունովը «Ալիքի» հետ զրույցում ընդգծեց, որ բարձրաձայնելով քաղաքական գործչի արարքը՝ պահանջում են, որ կուսակցությունը համապատասխան գործողություններ ձեռնարկի, հրապարակայնորեն պատժի Իմամկուլիևին, ով Վրաստանում «Մեծ Թուրան» է քարոզում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում