Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն այսօր հրավիրված ասուլիսին երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք է առաջարկում։ Նրա կարծիքով՝ առաջիկա տասնամյակում էլ Հայաստանը չի կարող դուրս գալ 44-օրյա պատերազմում առաջացած տնտեսական կորուստներից և առաջարկում է միավորել բոլոր ռեսուրսները՝ ճգնաժամը հաղթահարելու համար։
Արշակ Սադոյանը նկատում է, որ անգամ պատերազմում պարտվելուց հետո էլ մենք՝ հայերս, դասեր չենք քաղում։ Նախկին պատգամավորն այս համատեքստում հիշեցնում է Ալիևի՝ Շուշիում կազմակերպած աշխարհի ադրբեջանցիների համաժողովի մասին։
«Ժամանակն է հնարավորինս շուտ՝ առաջիկա 2 ամսվա ընթացքում կազմակերպել Սփյուռքի 7-րդ համաժողով, որտեղ որոշում կընդունվի ստեղծել համազգային կառույցների միաձույլ համակարգ, փոխօգնության, համագործակցության այնպիսի կառույց, որը հնարավորություն կտա, որ ցանկացած գործարար, ցանկացած տեղ իր գործունեությունը առաջ տանի»,- հայտարարեց Արշակ Սադոյանը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում