Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ մայիսի 4-ին բերման է ենթարկվել, այնուհետև բաց թողնվել ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի տեղակալ Լ․Գ․-ն։
Ըստ ահազանգի՝ նա բերման է ենթարկվել ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով, քանի որ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։
Ոստիկանությունում այս առիթով նյութեր են նախապատրաստվում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ