Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց կալանավորել Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանին, կազմակերպչական բաժնի պետ Հայկուհի Բլբուլյանին ու նույն բաժնի պետի տեղակալ Օսաննա Մարկոսյանին։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 6-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել էին Սիսիանի համայնքապետարան եւ բերման ենթարկել 3 պաշտոնյաների։ Ըստ մեր տեղեկությունների՝ պաշտոնյաները մեղադրվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի գործի շրջանակներում, որը կապված է համայնքի տարածքում հայտարարված մրցույթների հետ։
Aravot.am-ը թեմային մանրամասն կանդրադառնա առաջիկայում։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայքից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ