Զովունի գյուղում մի շարք փողոցների կոյուղագծերի եւ խմելու ջրի ներհամայնքային ցանցի վերանորոգման աշխատանքները, ըստ պայմանագրի, պետք է կատարեր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն: Սակայն պարզվում է՝ այդ աշխատանքները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի փոխարեն կատարել են Եղվարդ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձինք՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով: Դրա արդյունքում վատնել են համայնքին եւ պետությանը պատկանող 500 մլն դրամից ավելի գումար:
Մեր տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազին այս մասին հաղորդում է ներկայացվել եւ ստուգումներով հաստատվել է յուրացումն ու վատնումը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ