Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Մեր երթի կանա՞յք են բանդիտներ, 44-օրյա պատերազմում զոհված, գերեվարված ու անհետ կորած զինվորների մայրե՞րն են բանդա»

Մայիս 07,2022 19:46

Այսօր կեսօրին Երեւանի փողոցներով Դիմադրության շարժման կանանց խաղաղ քայլերթի մասնակից կանանց շարքերում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը Սուրբ Սարգիս եկեղեցու բակում Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ իշխանական պատգամավորների այն հայտարարություններին, թե վերջին օրերին ընդդիմության բողոքի գործողությունների մասնակիցները նրանց բանդիտական խմբերն են:

«Իշխանական պատգամավորների որեւէ արտահայտություն մեկնաբանել իմ արժանապատվությունից ցածր եմ համարում: Բայց նաեւ չեմ կարող չհակադարձել, որովհետեւ իրենք անում են կեղծ, անբարո հայտարարություններ: Մեր երթի կանա՞յք են բանդիտներ, 44-օրյա պատերազմում զոհված, գերեվարված ու անհետ կորած զինվորների մայրե՞րն են բանդա: Իրական բանդաներն իրենք են, որ 2018 թվականին իրենց դըմփ-դըմփ-հուերով, դագաղներով, ծաղկեպսակներով, իրենց համասեռամոլների, աղանդավորների ջոկատ-բանդաներով եկան, իշխանությունը զավթեցին:

Մենք հայ ժողովուրդն ենք: Ցանկացած խուլիգանական, գողական բանդա ժողովրդի դեմ է: Իսկ այստեղ հայ ժողովուրդն է, ու ժողովուրդն է իրենց դեմ: Այնպես որ, ճիշտ կանեն՝ սուս ու փուս հեռանան: Այստեղ հավատավոր հայ մայրերն են, որ եկել են եկեղեցի, Աստծո մոտ՝ խնդրելու, որ թուրքերի եւ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարող այս ավազակախումբը օր առաջ հեռանա: Մենք  Հայ առաքելական եկեղեցի եկել ենք հոգու ու սրտի կանչով, այլ ոչ թե նրանց նման ի պաշտոնե, ստիպված: Մենք այստեղ եկել ենք, որ պաշտպանենք մեր հայրենիքը, որ մեր եկեղեցին չպղծվի, որ թուրքը այս եւ մեր մյուս եկեղեցիները մզկիթ չդարձնի, ինչպես անում է Շուշիում՝ Ղազանչեցոց եկեղեցու հետ:

Այսօրվա իշխանավորներից շատերի հոգեւոր մշակույթն է անհայտ, ի՞նչ կրոնի են պատկանում: Իշխանական այս կամ այն պատգամավորի, նախարարի, նախարարի ամուսնու, հարազատների կոնկրետ անուններ կան, որ այս կամ այն աղանդի ներկայացուցիչ են: Նրանք ունեն ընդհատակյա հավաքատեղիներ, ուր գնում են: Հիշում եք, թե 2018 թվականին առաջինը ում եւ ինչերի վրա հարձակվեցին՝ եկեղեցու, ընտանիքի, այն բոլոր սրբությունների վրա, որոնք հայության հիմքն են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031