«Ստեղ մի հատ մարզպետ ունեք, որ էս վերջերս մերժել եք: Դրան ուզում եմ զգուշացնեմ, որ էդ սադրինչներին էս տարածքից հավաքի, լակոտությունների վերջը տվեք, ձեզ էլ քիչ ժամանակ է մնացել: Տենց մանր-մունր բաներով էս ժողովրդի շարժումը չեք կասեցնի»,- այսօր Վանաձորում կազմակերպված հանրահավաքի ժամանակ խոսքն այսպես սկսեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա ներկաներին եւս մեկ անգամ հիշեցրեց, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն այսօր գտնվում է անազատության մեջ. «Դուք ունեք ընտրված քաղաքապետ: Մենակ նրա համար, որ Մամիկոն Ասլանյանը չի կզել էս իշխանությունների տակ, այսօր գտնվում է բանտում: Ու էս քաղաքն անտեր վիճակում է գտնվում: Ամբողջ քաղաքապետարանի աշխատանքները մեծամասնությամբ պրալիզացված են: Էսա էս իշխանության դեմքը»:
Կարդացեք նաև
Սաղաթելյանի խոսքով՝ եթե գործող իշխանությունը շարունակի մնա իշխանության, ապա կկորցնեն ամեն ինչ. «կորցնելու ենք Արցախը, այնուհետեւ Սյունիքը, հետո արդեն մտածելու ենք Գեղարքունիքի մասին: Առհասարակ պետականության գոյությունը լինելու է հարցականի տակ: Սրանք իրենց ընթացքով, գործունեությամբ, իրենց պառակտիչ աշխատանքով, դավաճանությամբ, անկարողությամբ դա փաստում են»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ