Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք «փամփերսներ» էին բերել ՔՊ-ականների համար՝ հորդորելով քաջություն ունենալ ու դուրս գալ

Մայիս 07,2022 18:33

Այսօր Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել էր կանանց երթ: Որդեկորույս մայրերը պահանջում էին վարչապետ Փաշինյանին, Աննա Հակոբյանին դուրս գալ ու պատասխան տալ իրենց:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ողջունեց արժեհամակարգ թելադրող այդ կանանց ու ասաց. «Հասկանո՞ւմ եք ինչ էներգետիկա էինք թելադրում այլ կանանց, ցույց ենք տալիս, թե հայ կնոջ տեսակն ինչպիսին պիտի լինի: Այսպիսի մայրերն են ծնում ու դաստիարակում ապագա հերոսներին»:

Կանայք Պռոշյան փողոցով երթը շարունակեցին մինչեւ Բաղրամյան պողոտա ու նստեցին խաչմերուկում՝ խափանելով երթեւեկությունը: Նրանք ներողություն էին խնդրում վարորդներից՝ ասելով. «Սա նաեւ ձեզ համար ենք անում»: Մի քանի րոպե փողոցը փակելուց եւ խաչմերուկում նստելուց հետո շարժվեցին դեպի ԱԺ շենք: Նրանք «փամփերս» էին բերել. «Հաշվի առնելով խորհրդարանի այս շենքում դիպուկահարների մոտ ծվարած 72 ՔՊ պատգամավորներին, մենք այդ հոգսն էլ ենք հոգում ու քանի որ իրենք այդքան քաջություն չունեն  դուրս գալու, հաշվի առնելով իրենց սարսափը, վախը՝ դեղատնից գնել ենք «փամփերսներ»: Իրենք քանի որ սարսափում են հայ կանանցից, մեզնից հետո կարող են դուրս գալ ու վերցնել, հաստատ պետք կգա»:

Կանայք «փամփերսները» փորձում էին նետել ԱԺ դարպասների արանքից ներս, ոստիկանները թույլ չէին տալիս՝ զգուշացնելով, որ այդ շենքը հատուկ պահպանվող տարածք է: Ի վերջո, մի մասը նետեցին, մյուս մասը լցրեցին ԱԺ ընդունարանի մուտքի մոտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031