Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

104 տարի առաջ Գարեգին Նժդեհն ու ձեր պապերը ջարդ են տվել թուրքին, որ իրենց սերունդները՝ դուք, ապրեք հայկական Վանաձորում. Շարմազանով

Մայիս 07,2022 17:40

Այսօր Վանաձորում ընդդիմության հանրահավաքի ժամանակ Էդուարդ Շարմազանովը, դիմելով վանաձորցիներին, ասաց․ «Ուղիղ 104 տարի առաջ՝ մայիս ամսին Գարեգին Նժդեհի ու Բեյ-Մամիկոնյանի գլխավորությամբ ձեր պապերը ջարդ են տվել թուրքին, որ իրենց սերունդները՝ ձեր երեխաները եւ դուք ապրեք հայկական Վանաձորում եւ հայկական իշխանության օրոք, ապրեն քրիստոնեական եկեղեցու օրոք»:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, այս իշխանություններն առաջին օրից պատերազմ են հայտարարել Սուրբ եկեղեցուն, որն առաջնորդել է հայերին ե՛ւ Ավարայրում, ե՛ւ Ղարաքիլիսայում, ե՛ւ Շուշիի ազատագրման ժամանակ:

«Նրանցից մեծ թալանչի չկա, նրանք թալանել են հինգ հազար հայ տղաների կյանքը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս տարիների ընթացքում մտածված մեր հայրենիքը տարել է պարտության»,-ասաց Շարմազանովը՝ վանաձորցիներին հորդորելով չվախենալ հատկապես Ալիեւի առաջ ծնկի եկած իշխանություններից:

Նրա խոսքով, այսօր Վանաձորը համայնքապետ չունի. «Սրանք ընտրված համայնքապետերին կալանավորել են միայն նրա համար, որ ոնց որ Նիկոլն է ծնկի եկել Ալիեւի առաջ, Մամիկոն Ասլանյանը այդպես ծնկի չի եկել Նիկոլի առաջ»: Ապա վանկարկեց՝ «ազատություն Մամիկոն Ասլանյանին», «ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», «ամոթ Նիկոլ Փաշինյանին»:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք ատելություն չեն բերելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031