Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե դու մեր երեխաներին տարել ես, հողս ինչո՞ւ ես նվիրել թուրքին այն հողը, որի ամեն միլիմետրում մեր երեխաների արյունն է». որդեկորույս մայրերը պահանջեցին Փաշինյանին դուրս գալ

Մայիս 07,2022 16:38

«Մենք՝ մայրերս, այստեղ ենք հավաքվել, որպեսզի ձեզ դուրս կանչենք, Նիկո՛լ Փաշինյան, Աննա՛ Հակոբյան։ Մեր որդիներին դու զոհասեղանին ես դրել։ Դուրս արի՛ ու մեզ պատասխան տուր, մեր աչքերի մեջ նայելով՝ ասա, թե ինչո՞ւ մեզ զրկեցիր մեր բալեքին գրկելուց»,-այսօր հասնելով կառավարական առանձնատանը՝ ասաց կանանց երթի մասնակից 44-օրյա պատերազմում որդուն կորցրած կանանցից մեկը։

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել էր կանանց երթ, որը քայլերթով հասել էր Պռոշյան փողոցում տեղակայված կառավարական առանձնատուն, որտեղ էլ կանգ առել:

Որդեկորույս մայրն ասաց՝ ինչո՞ւ զրկեցիր այդ կանանց, այդ մայրերին, քույրերին իրենց թիկունքներից. «Եթե դու վախկոտ չես, եթե «դուխով» ես, դուրս արի։ Չէ՞ որ դու «դուխով» ես եկել։ Քո ճակատին գրած «դուխով» ես եկել դու։ Եթե իրոք «դուխով» ես, դուրս արի, մեզ պատասխանի։ Իսկ դու, Աննա՛, դու մայր ես։ Դե դուրս արի, իմ ցավը կիսիր։ Դուրս արի, ասա՝ ո՞նց ես չսգամ, որ դու ասում ես՝ մի՛ սգացեք, ապրեք»:

Մայրերը Նիկոլ Փաշինյանից պահանջում էին դուրս գալ ու պատասխան տալ. «Եթե դու մեր երեխաներին տարել ես, ապա հողս ինչո՞ւ ես նվիրել, ինչո՞ւ ես տվել թուրքին այն հողը, որի ամեն միլիմետրում մեր երեխաների արյունն է։ Եթե հողը նվիրելու էիր, ապա մեր երեխաներին ինչո՞ւ ես տարել։ Բոլոր մայրերն էլ նույն բանն են ուզում քեզնից իմանալ, դուս արի՛ ու պատասխանիր»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031