Այսօր Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած կանանց երթը կանգ առավ Պռոշյան փողոցում տեղակայված կառավարական ամառանոցի մոտ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց. «Նիկո՛լ, դու պետք է հեռանաս, որ մենք կարողանանք խաղաղ ապրել»: Նրա խոսքով. «Կանանց պահանջատիրությունն ամենաուժեղն է, այստեղ կանայք են, որոնք որդիներ են կորցրել, աղջիկներ են, որոնք սիրած տղաներ են կորցրել, ուսուցիչներ են, որոնք աշակերտներ են կորցրել, կանայք են, որոնք ուզում են խաղաղ ապրել»։
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ «հայ կնոջ պահանջատիրությունը վճռորոշ է լինելու Նիկոլ Փաշինյանի համար եւ նա չի կարողանալու փախչել. Եկել ենք, մնում ենք ու փակելու ենք այս խաչմերուկը, որեւէ մեկը այստեղից մեզ չի հանելու, մնալու ենք այնքան, որքան ուզում ենք»,-ասաց Աննա Գրիգորյանը:
Երթի մասնակից կանայք իրենց հետ զարդեր էին բերել՝ նվիրելու վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին՝ հիշեցնելով տարիներ առաջ Աննա Հակոբյանի այն հայտարարությունը, որ փամփուշտներից պետք է զարդեր ձուլել։
«Աննա՛, քեզ զարդեր ենք բերել, վերցրու ու գնացեք այստեղից, ժողովրդին հանգիստ թողեք»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ