Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հատկապես մարզերում պետք է խոսել մարդկանց հետ, նրանց հանել թմբիրից. Վանեցյանը՝ Վանաձորում

Մայիս 07,2022 15:19

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Վանաձորում ելույթ ունենալով «Դիմադրության» շարժման հանրահավաքում՝ ասաց․ «Սա պայքար է հանուն հայրենիքի, սա իշխանության համար պայքար չէ, մենք հասկանում ենք, որ իսկապես հայրենիք ենք կորցնում եւ դուրս ենք եկել պայքարելու հանուն ժողովրդի եւ երկրի, որպեսզի ունենանք անվտանգ Արցախ ու Հայաստան»:

Նրա խոսքով, Հայաստանը ոտքի է կանգնել, Արցախը ոտքի է կանգնել, հայ ժողովուրդը ոտքի է կանգնել եւ բոլորը միասին, կարճ ժամանակ հետո հասնելու են իրենց նպատակին։
«Չպետք է հուսահատվենք եւ հոգնենք»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ քաղաքացիներին, հատկապես մարզերում, պետք է բացատրել, թե ինչ է կատարվում երկրում եւ հանել թմբիրից։

Արթուր Վանեցյանի խոսքով, 2018-ին մարդիկ դուրս եկան փողոց լավ կյանքի ակնկալիքով, սակայն լավ ապրելու փոխարեն սկսեցին ավելի վատ ապրել, անվտանգային խնդիրների առաջ կանգնել. «Մարդիկ չգիտեն՝ վաղը թուրքը գալու է իրենց տուն, թե ոչ»:

Ապա ասաց՝ «Վանաձոր ոտքի՛», «Արցախ ոտքի՛», «Գյումրի ոտքի՛», «Սյունիք ոտքի՛»:

Լրագրողների հետ զրույցում էլ Արթուր Վանեցյանն ասաց, որ ընդդիմությունն առաջիկայում կայցելի հանրապետության տարբեր քաղաքներ. «Կարծում եմ, Վանաձորում էլ են մարդիկ արթնացել, եւ այն ալիքը, որ սկսվեց մայրաքաղաքից, տարածվել է ողջ Հայաստանում: Վաղը գնալու ենք Գյումրի, լինելու ենք այլ քաղաքներում եւս, խոսելու ենք քաղաքացիների հետ, որպեսզի այն շունչը, որ կա մայրաքաղաքում, փոխանցենք նաև մարզերի մեր հայրենակիցներին։ Կարծում ենք, որ հանրային երկխոսությունը կայացած փաստ է, ուղղակի դեպքերը մի քիչ կտրուկ զարգացան։ Պատճառն այն է, որ իշխանությունները երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի, դրա համար սկսեցինք ավելի արագ գործել։ Մարդկանց հետ պետք է խոսել, չենք խոսել մարդկանց հետ, արհեստական սեւ ու սպիտակի բաժանումներ են եղել, բայց մոռացել են, որ բոլորս հայ ենք»։

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031