Այսօր Երեւանից մեկնարկած «Դիմադրության» շարժման ավտոերթը հասավ Ապարան, Սպիտակ, որտեղ նրանց դիմավորեցին աղ ու հացով: Վանաձորում ավտոերթին սպասում էին մեծ թվով ոստիկաններ:
Այստեղ շարժման անդամները հանդիպեցին իրենց սպասող քաղաքացիներին, զրուցեցին, լուսանկարվեցին: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ շուտով հասնելու են իրենց նպատակին, որ հաղթանակը մոտ է:
Կարդացեք նաև
Վանաձորցիներն էլ ի պատասխան վանկարկեցին՝ «առանց Նիկոլ Հայաստան»: Նրա հետ էին նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ Սպիտակում նույնպես մարդիկ մոտենում էին շարժման մասնակիցներին, զրուցում ու հայտնում իրենց տեսակետը՝ վստահեցնելով, որ շարժման հետ են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ