Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ուղղակի բիրտ միջամտություն էր դատավորի իմ գործունեությանը․ Բորիս Բախշիյան

Մայիս 07,2022 13:40

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանը մայիսի 7-ին ազատ արձակվեց: Նախաքննական մարմինը կալանքը երկարաձգելու միջնորդություն չէր ներկայացրել դատարան։

«Ես ինչպես 3 ամիս առաջ, այսօր էլ նույն կարծիքին եմ եւ պնդում եմ, որ սա ուղղակի միջամտություն էր դատավորի իմ գործունեությանը, ընդ որում բիրտ, եւ այն, ինչ արտահայտել եմ 3 ամիս առաջ եւ այն հիմնավորումները, որոնք ներկայացրել են իմ պաշտպանները, այսօր էլ նույն են եւ որեւէ  բան չի փոխվել»,-նշեց Բորիս Բախշիյանը լրագրողների հետ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանք։ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նրա լիազորություններ դադարեցվեցին, ու Բորիս Բախշիյանը կալանավորվեց փետրվարի 7-ին։

Կալանքից ազատված դատավորը մեկ անգամ եւս հայտարարեց, որ մնում է իր տեսակետին ու ճիշտ դատական ակտ է կայացրել։ «Ես էլի պնդում եմ, որ իմ կայացրած դատական ակտը օրինական է եւ հիմնավոր, ինչ ես մտածել եմ՝ շարադրել եմ այդ դատական ակտի մեջ»,-ասաց նա ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031