Այսօր Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ընդդիմության կազմակերպած կանանց երթը: Այն առաջնորդում էին նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների մայրերը: Երթին միացել էին դերասանուհիներ Ագնեսա Շահնազարյանն ու Լուիզա Ղամբարյանը:
«Կանանց ուժը, անելիքն այսօր ավելի քան անհարժեշտ է: Խաղաղ երթերով հավքելով, միացնելով ու միասնականությամբ»,-ասաց Լուիզա Ղամբարյանը:
Ագնեսա Շահնազարյանն էլ հավելեց, որ սա քաղաքական ցույց չի եւ չի կարող համարվել. «Եթե այստեղ լիներ կուսակցական մեկ ուժ, ո՛չ ինձ ո՛չ Լուիզային այստեղ չէիք տեսնի, սա Հայաստանի համար պայքար է: Այն մարդիկ, որոնք ստեղծագործում եւ ապրում են այս երկրում եւ ունեն երեխաներ եւ մտահոգված են նրանց ապագայով, պարտավոր են լինել այնտեղ, որտեղ կանգնած են մեր հայրենակիցները: Սա քաղաքական պայքար չէ, սա հայրենիքի փրկության հարցն է: Մենք կանգնած ենք հայրենիքը կորցնելու ճանապարհին, եւ որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ բարձրացնում ենք մեր ձայնը»:
Կարդացեք նաև
Կանանց երթը հիմնականում ուղեկցում էին կին ոստիկաններ:
Երթի ընթացքում կանայք վանկարկում էին «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «ո՛չ պատերազմներին, ո՛չ Նիկոլին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ