Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխատանքային խորհրդակցություն-քննարկում՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում

Մայիս 07,2022 13:27

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի նախաձեռնությամբ ՀՀ կրթության տեսչական մարմնում կայացավ աշխատանքային խորհրդակցություն-քննարկում։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, մասնավորապես՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող  «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի իրականացման գործընթացը։

Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ  դասալսումներ կիրականացվեն  20 հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Մեկնարկը տրվել է մայիսի 2-ից՝ Վանաձորի թիվ 20, 23, 27  և Իջևանի  թիվ 3 և թիվ 4 դպրոցներում։ Դասալսումներին զուգընթաց սովորողներին տրվում են նաև գրավոր աշխատանքներ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից։ Ակնկալվում է, որ գործընթացի ավարտին դասալսող մասնագետները կներկայացնեն առնվազն 60 եզրակացություն նախատեսված 20 դպրոցների մաթեմատիկայի և հայոց լեզվի ուսուցիչների դասավանդման որակի վերաբերյալ։ Ուշադրության կենտրոնում է նաև մայրենի լեզվի ընթերցանության խնդիրը, որը ծրագրի մյուս բաղկացուցիչն է և իրականացվում է դասալսումների գործընթացին զուգահեռ։

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր տեսչական մարմնի կողմից 2022 թվականի առաջին եռամսակում կատարված աշխատանքների կատարողականին։ Առաջին եռամսյակի ընթացքում տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգումներ 2022 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված 38 հանրակրթական ուսումնական հաստատություններում  (ամփոփվել են դրանցից 31-ի արդյունքները), ստացվել է 7 դիմում-բողոք։ Եռամսյակի արդյունքների ամփոփումը հրապարակված է տեսչական մարմնի պաշտոնական կայքում։

Խորհրդակցության ընթացքում  պարոն Ասոյանը առանձնահատուկ կարևորեց ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրով նախատեսված՝  «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը վերաբերող հարցը։

Քննարկվեցին նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերի լրամշակմանը վերաբերող  և կազմակերպչական մի շարք այլ հարցեր։

Հանդիպման ավարտին պարոն Ասոյանը շնորհակալություն հայտնեց Ալեքսանդր Շագաֆյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, մաղթելով նրան նորանոր հաջողություններ նոր աշխատանքում։

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031