Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք փողոցներ բեռնատարներով փակելու դեպքերի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

Մայիս 07,2022 12:35

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, այն է՝ Երևան քաղաքի մի շարք երթևեկելի հատվածներ բեռնատարներով առերևույթ հարկադրաբար փակելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մասնավորապես, նախօրեին համացանցում տեղեկատվություն և տեսանյութ է տարածվել՝ 2022թ. մայիսի 4-ին վարորդներին առերևույթ ստիպելու միջոցով Երևան քաղաքի Կիևյան և Դավիթաշեն կամուրջների երթևեկելի հատվածները, ինչպես նաև մի շարք փողոցներ բեռնատարներով փակելու վերաբերյալ:

Հիշյալ հրապարակման կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՍՊ ընկերությանը պատկանող «Iveco» մակնիշի բեռնատարի և «Mercedes-Benz» մակնիշի բետոնախառնիչի վարորդներն իրենց կողմից վարվող նշված ավտոմեքենաներով փակել են Երևան քաղաքի Դավիթաշեն և Կիևյան կամուրջների երթևեկելի հատվածները, իսկ նույն ընկերության ևս երկու այլ բեռնատարների վարորդներ, որոնցից մեկը՝ «Iveco» մակնիշի բետոնախառնիչով, իսկ մյուսը՝ նույն մակնիշի բեռնատարով փակել են Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից դեպի Կասյան փողոց գնացող և Դավիթաշեն կամրջի երթուղիները, որի հետևանքով խաթարվել է նշված հասցեների բնականոն երթևեկությունը, և քաղաքացիները զրկվել են բնականոն երթևեկելու հնարավորությունից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել է համացանցում տարածված տեսանյութը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031