Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է, որպեսզի հիշենք, գնահատենք հաղթանակը բերածներին եւ հետեւություններ անենք․ «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 07,2022 12:25

Գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ համաշխարհային պատմությունից հայտնի են դեպքեր, երբ պարտված, հոգեբանորեն ջախջախված ժողովուրդները ոչ միայն ոտքի են կանգնել, այլեւ զարգացման թռիչք են ունեցել. «Դա արվել է հետեւյալ կերպ՝ էլիտան ժողովրդի առջեւ դրել է գերնպատակ՝ համամարդկային մակարդակի, ոգեւորել նախ ազգի եւ հայրենիքի բավարար զգացողություն ունեցող շերտերին, հաջորդիվ՝ մյուսներին եւ մղում է առաջացրել դեպի գերնպատակի իրականացումը: Այդ դեպքում դուրս են հորդում ժողովրդի հոգու խորքային ուժերը, եւ մարդիկ փոխվում են անճանաչելիորեն: Նման երեւույթ մեզանում նկատվել է 1988-ին: Ցանկալի է՝ իշխանությունները ժողովրդին տանեն այդ ուղիով: Բայց եթե այդ հարցում խնդիրներ ծագեն, ապա գործի պատասխանատվությունն իրենց ուսերին պիտի վերցնեն ազգայինը կարեւորող հանրային գործիչները»:

Ա. Պեպանյանի խոսքով՝ թեեւ ժողովրդի տրամադրությունը հիմա այնպիսին չէ, որ տոնական օրը նշվի, բայց անհրաժեշտ է, որպեսզի հիշենք, գնահատենք այդ հաղթանակը բերածներին եւ հետեւություններ անենք. «Այս վերջին եղածը (2020 թ. պատերազմի արդյունքները.- խմբ.) համարենք հերթական ճակատամարտ եւ խորհենք ապագայի մասին: Ամենը դեռ առջեւում է»:

Երկու տարին կարճ ժամանակ է, որպեսզի հայ ժողովուրդն ուղղի պարտությունից խոնարհված իր մեջքը. «Չմոռանանք, որ մեր պատմության ընթացքը հարուստ է հերոսական էջերով, երբ ե՛ւ կազմակերպված պետություն ենք ունեցել, ե՛ւ այլոց ենք օգնել առողջ պետություն կառուցել: Մոռացված այդ հին պատմությունը հարկավոր է հանել մոխրի տակից ու ժողովրդին հաղորդակից դարձնել իր իսկ հերոսական անցյալին: Եվ վստահաբար նկատելի փոփոխություններ կառաջանան մարդկանց մեջ, որոնք հիմք կդառնան մեջքը շտկելու համար: Դա անելու համար պիտի ի հայտ գա այդ նպատակն ունեցող ընտրանի, որի ծիլերն արդեն նկատելի են»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031