Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Բադալյան. Ես համոզված չեմ, որ 7 շրջանները հանձնելուց հետո Ադրբեջանի ախորժակը չէր մեծանալու. «Հրապարակ»

Մայիս 07,2022 12:15

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, ընդդիմության հետ կարող է քննարկել միայն թալանն անցնցում վերադարձնելու տարբերակը»,- երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ընդդիմության պայքարին։ Այդ ելույթից հետո մենք նրան մի քանի հարց ուղղեցինք։

– Ձեր իշխանության քաղաքականության հետեւանքով չէ՞ր, որ մենք կորցրինք Արցախի զգալի հատվածը։

– Երբ դուք ամեն առիթով խոսում եք պետական շահի մասին, բայց ամեն գնով ուզում եք արդարացնել Ալիեւին՝ ողջ մեղքը գցելով Նիկոլ Փաշինյանի վրա, այն դեպքում, երբ սահմանի ողջ երկայնքով հարձակվել էր Ադրբեջանը, իսկ Հայաստանը պարտավոր էր պայքարել, պաշտպանել իր սահմաններն ու երկիրը, դուք ամբողջ աշխարհին անընդմեջ համոզում եք, որ Ալիեւը ոչ մի մեղք չունի, Նիկոլն արեց պատերազմ։

– Լավ, Ալիեւը մեղավոր էր պատերազմ սկսելու համար, բայց զոհերի, կորուստների մասով Փաշինյանն է, չէ՞, մեղավոր։ Անցած շաբաթ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող էր պատերազմը կանխել, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի։ Հիմա Դուք իրեն հերքում եք՝ ասելով, թե ինքը մեղք չունի, Ալիեւն էր մեղավոր։

– Ես Նիկոլ Փաշինյանին չեմ հերքում, ես ձեզ ասում եմ անընդհատ, անդադար, հասկացանք, մի անգամ ասեցինք՝ հասկացանք։

– Զոհեր են եղել, որոնց մեղքը․․․․

– Պատերազմի ժամանակ զոհեր են լինում, շատ եմ ցավում, խոնարհվում եմ բոլոր զոհերի հիշատակի, նրանց ծնողների առաջ, ամբողջ կյանքս անելու եմ, որ այդ մարդկանց վիշտը մի փոքր թեթեւանա։ Ես համոզված չեմ, որ 7 շրջանները հանձնելուց հետո Ադրբեջանի ախորժակը չէր մեծանալու, այսպիսի հարցերը կարելի է անընդհատ քննարկել։ Երբ ամեն առիթով կանգնում՝ մեր հայրենակիցներն ասում են «թուրք» եւ փորձում են այդպիսով հայրենասիրություն ցույց տալ, ավելացնում են Ադրբեջանի միջազգային բողոքները։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031