Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 9-ն ընդմիշտ հայ ժողովրդի պայքարող ոգու, միասնականության եւ հզորության խորհրդանիշն է լինելու․ «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 07,2022 12:10
haxtanak

Հաղթանակները երբեք չեն կորսվում, դրանք ձեռք են բերվում անգնահատելի կորուստների, զրկանքների գնով եւ ժողովուրդների պատմության մեջ մնում են հավերժ: Մայիսի 9-ն ընդմիշտ հայ ժողովրդի պայքարող ոգու, միասնականության եւ հզորության խորհրդանիշն է լինելու: Այն վերջին հազարամյակի մեր փայլուն հաղթանակներից է եւ ոսկե տառերով էլ կմնա Հայոց նորագույն պատմության էջերում:

Շուշին լոկ քաղաք կամ հողակտոր չէ, որն ազատագրում կամ ժամանակավորապես կորցնում ենք, այն մի ողջ ժողովրդի եւ նրա պետականության վերածննդի խորհրդանիշ է: Վերագտածն այլեւս ազգային արժեք է եւ չի կարող կորսվել:

Պատմության տարբեր փուլերում ժողովուրդների առաջընթացում մակընթացություններ եւ տեղատվություններ են լինում, բայց նրա շարժման հաղթական ալիքը միշտ էլ խփելու է շրջապատող ապառաժներին՝ կերտելով իր հարատեւության քանդակը: Անկախ այն բանից, թե Ղազանչեցոց եկեղեցու գմբեթն ինչ տեսք կստանա պատմության տարբեր փուլերում, այն միշտ լինելու է հայինը եւ հավերժ վկայելու է Շուշիի ու Արցախի հայկականությունը:

Շուշիի կենտրոնում այն իմաստավորվել է 1920 թ. 20 հազար նահատակներով, առաջին արցախյան ազատամարտի 6 հազար զոհերով, ապրիլյանի հերոսներով: Սուրբ Ամենափրկչի խորհուրդը նորովի իմաստավորեցին 44-օրյա պատերազմի զոհ 4000-ից ավելի լուսավոր տղերքը: Մայիսի 9-ը նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի խորհրդանիշն է:

Հայորդիների հերոսական կռվի շնորհիվ էր նաեւ, որ Ստալինգրադի մատույցներում կանգնեցվեց ֆաշիստական Գերմանիայի առաջխաղացումը, որով կանխվեց թուրքական 5 տասնյակ դիվիզիաների ներխուժումը Հայաստան եւ հերթական ցեղասպանությունը: Ինչպես 1941-45 թթ., այնպես էլ հետխորհրդային 30 տարիների ընթացքում հայ ժողովուրդը պայքարել է ֆաշիզմի դեմ եւ իր բնօրրանում խաղաղ ու ստեղծագործ կյանքով ապրելու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերեցին Հայաստանից պատերազմ մեկնած 150 հազար հայորդիներ (այն ժամանակ 1.3 մլն բնակչություն ունեցող մեր երկրի 11.36 տոկոսը):

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031