Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն այցելել է Եվրոպական Խորհրդարան․ քննարկվել է Արցախի հիմնախնդիրը

Մայիս 07,2022 11:57

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ մայիսի 2-6 կայացավ ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի այցը Ստրասբուրգ և Բրյուսել։

Ստրասբուրգում ԱԺ պատգամավորը և ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Եվրախորհրդարանի տարբեր երկրներից տարբեր պատգամավորական խմբերի անդամ երկու տասնյակ պատգամավորների հետ։

Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել Եվրախորհրդարանի փոխնախագահ Էվա Քայլիի (Հունաստան, Սոցիալիստներ և դեմոկրատներ), Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի (Էստոնիա, Սոցիալիստներ և դեմոկրատներ), Եվրանեսթ խորհրդարանական վերաժողովի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի (Լիտվա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն), Հայասատանի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցաբեր Անդրեյ Կովաչևի, (Բուլղարիա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն), ինչպես նաև Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) և Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Պիտեր վան Դալենի (Նիդերլանդներ, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է Արցախի հիմնախնդիրը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականությունը, Արցախում չդադարող ռազմական սադրանքները (մասնավորապես՝ Խնապատ-Խրամորթ հատվածում լարվածությունը և Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի մի հատվածի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատումը), հոգեբանական տեռորը և մարդասիրական աղետի ստեղծումը, որի նպատակն Արցախի հայաթափումն է։

Արթուր Խաչատրյանը զրուցակիցներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումների մասին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին։ Զրուցակիցների խնդրանքով պրն․ Խաչատրյանը ներկայացրել է ընդդիմության մոտեցումները Արցախի հարցի լուծման վերաբերյալ՝ կարևորելով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարգումը և Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի բացառումը։ Պրն․ Խաչատրյանը նաև զրուցակիցներին ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և վերջին զարգացումները՝ բարձրաձայնելով ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման հարցը։

Առանձին հանդիպում տեղի ունեցավ նաև ԵԽ-ում Ադրբեջանի հարցով հատուկ զեկուցաբեր Զելյանա Զովկոյի հետ։ Հանդիպման թեման Արցախի հիմնախնդիրն էր, ինչպես նաև Ադրբեջանի՝ պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը։

Այցն ամփոփվեց Բրյուսելում՝ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ կլոր սեղան-քննակմամբ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031