Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. Եղել է վիրավորական արտահայտություն, ես էլ հայհոյել եմ. «Հրապարակ»

Մայիս 07,2022 11:55

Երեկ Մոսկովյանում գտնվող «L’Orange» սրճարանում միջադեպ է տեղի ունեցել մի քաղաքացու եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ։ Երբ Աղազարյանը մտել է սրճարան, ըստ ամենայնի, ընդդիմադիր հայացքներով քաղաքացին ասել է՝ դուրս եկեք․ «Ձեզ որ տեսնում եմ, ախորժակս փակվում է»։ Աղազարյանը նրան հայհոյանքով է պատասխանել, սկսվել է քաշքշուկ, վերածվել է ծեծկռտուքի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ՝ այնպես, որ լսելի են եղել շենքի բնակիչներին, որոնք փակել են պատուհանները։

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը, ասաց նաեւ, որ հնչել է հայհոյանք, բայց՝ միակողմանի։ «Չէի ասի, թե հայհոյանքը փոխադարձ ա եղել, հայհոյանքը միակողմանի ա եղել՝ իմ կողմից։ Եղել է վիրավորական արտահայտություն, ես էլ հայհոյել եմ»,- խոստովանեց նա։

– Իսկ ի՞նչն է եղել պատճառը, ինչո՞վ են Ձեզ վիրավորել, մեզ ասացին, թե ասել է՝ խնդրում եմ այդտեղ չնստել, ախորժակս փակվում է, ճի՞շտ է։

– Այո, հենց էդպես էլ եղել ա։ Հետո իմացա, որ կողքինն էլ հայրն է, որն ինձ ասաց, թե՝ «ի՞նչ ասացիր», ես կրկնեցի հայհոյանքը, հետո ինչ-որ շարժումներ եղան, ես էլ քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները։

– Սրճարանում գտնվող մարդիկ չմիջամտեցի՞ն։

– Հա, իհարկե, մարդիկ եկան, բան արեցին, որ «պարոն Աղազարյան, պետք չի, բան, կձայնագրեն», ես էլ ասի՝ թող ձայնագրեն, կարող եմ ձայնագրող էլ բերեմ, եթե ինքը շարունակի նույն լեքսիկոնը, նույն պատասխանը կստանա, կարող եք չկասկածել։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, Ձեր թիմակիցների համար քաղաքում զբոսնելը դժվարացել է, մարդիկ, փաստորեն, չեն հանդուրժում ձեր ներկայությունը։

– Էդ ջղաձգությունները կանցնեն, եթե իրենք լուրջ հենքի վրա լուրջ օրակարգ ունեն, պետք չի, որ էդպիսի քայլերի դիմեն։ Ավելի լավ ա ուժեղացնեն իրենց պայքարը։ Ինձ միշտ ասում են՝ պարոն Աղազարյան, Ձեզ շատ հեշտ ա սադրելը, ես ասում եմ՝ այո, ինձ շատ հեշտ ա սադրելը, ով ուզում ա, թող գա ինձ սադրի՝ համապատասխան պատասխանը կստանա։ Ես շատ ժամանակ ասում եմ՝ շատ դժվար ա որոշել, թե որն ա անկեղծ, որը՝ ոչ։ Վիճաբանության ընթացքում պարզվեց, որ մյուսն իր հայրն ա։ Իհարկե, վատ զգացի, որ հոր մոտ տղայի հետ էդպես խոսեցի։ Ասացի՝ քանի որ Դուք հայրն եք, ես, իհարկե, Ձեզանից ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ ասել՝ էդ ներողությունն էլ պետք չէր, որովհետեւ հայրն իրենից ավելի հիմար էր։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031