Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծարգո առաջին նախագահ, ազգակործան պատուհասին վռնդում են, որ նոր կործանումներ չբերի, այլ ոչ թե գնում են հետը բանակցելու». Էդուարդ Շարմազանով

Մայիս 07,2022 11:24

Դեպի Վանաձոր Դիմադրության շարժման ավտոերթի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադառնալով ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ մի սեղանի շուրջ նստելու ու երկրի վիճակը քննարկելու մասին առաջարկին, Էդուարդ  Շարմազանովը հետեւյալ կերպ արձագանքեց. «Առաջին նախագահը չէ՞ր Նիկոլին ասում ազգակործան պատուհաս: Ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը դրանից ավելի վատ չեն բնորոշել նրան, ամենախիստը բնորոշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիմա ասում է՝ գնացեք հետը բանակցեք…Ազգակործան պատուհասի հետ կարելի՞ է բանակցել, հարգելի պարոն նախագահ: Հարգարժան, մեծարգո առաջին նախագահ, ազգակործան պատուհասին վռնդում են, որ նոր կործանումներ չբերի, այլ ոչ թե գնում են հետը բանակցելու»:

Պարոն Շարմազանովի խոսքով, որ ողջ հայությունը պիտի միանա այս պայքարին, որպեսզի նրա ձեւակերպմամբ, Հայաստանը պանթյուրքիզմի համար չդառնա «պռախադնոյ դվոռ». «Էս մարդը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) ասում է՝ Թուրքիայից դրական ազդակներ ենք ստանում, է՞դ որն է էդ դրական ազդակը, որ Շուշիի դեկլարացիան պետք է իրականացնե՞ն, որ եթե խելոք չպահեք, էլի ձեզ կսպանե՞նք… Ասում են՝ կզեք, դարձեք ընդամենը թուրքական ֆուռերի համար տարածք ու վերջ, ստրուկի նման կապրեք, կասենք՝ հաց ուտելու ժամանակն է, հաց կուտեք, կասենք կզելու ժամանակն  է, կկզեք: Ով ուզում է՝ կզած ապրի, թող գնա թուրքի հետ ապրի: 88-ին հազարավոր տղերքը չեն զոհվել նրա համար, որ Նիկոլը Հայաստանը դարձնի պանթյուրքիզմի «պռախադնոյ դվոռ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031