Գործարար Ռուբեն Վարդանյանը, որը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել` «Ապրելու երկիր» կուսակցության միջոցով, օրերս ներկա է գտնվել ՈՄԱ-ի՝ «Ողջ մնալու արվեստը» ռազմամարզական հասարակական կազմակերպության հավաքներին։
Ռուբեն Վարդանյանը, մեր տեղեկություններով, մայիսի 1-ից սկսել է հաճախել ՈՄԱ-ի մեկշաբաթյա ռազմական հավաքներին, ինչը բավականին տարօրինակ է։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մեր հարցին, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել մասնակցել ՈՄԱ-ի հավաքներին, ասաց․ «Ռուբեն Վարդանյանը միշտ է կարեւորում բոլոր քաղաքացիների մարտական պատրաստվածությունը։ Մեր հայրենիքի սահմանները մենք պետք է պաշտպանենք, ուրիշ ոչ ոք, հետեւաբար, առաջին հերթին հենց իր եւ իր ընտանիքի օրինակով այս գաղափարը կարեւորելը բնական է, եւ որեւէ արտառոց բան չկա պարոն Վարդանյանի մասնակցության մեջ՝ ռազմական հավաքներին»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում