Լրահոս
Օրվա լրահոսը

«Թալանչիները ձեր համապատասխան օրգանների աջուձախ կողմերում են ծվարել». Շարմազանովը՝ իշխանություններին

Մայիս 07,2022 11:09

Դիմադրության շարժումը ավտոերթ է սկսել դեպի Վանաձոր: Լրագրողի ակնարկին, որ Լոռին իր հայրենիքն է, ավտոերթին մասնակցող Էդուարդ Շարմազանովն ասաց. «Իմ հայրենիքը ամբողջ հայկական բարձրավանդակն է»:

Նա ասաց, որ այսօր եւ վաղը կլինեն ավտոերթեր, որպեսզի եւս մեկ անգամ իրազեկեն քաղաքացիներին անհնազանդության գործողությունների վերաբերյալ: «Մենք ցույց ենք տալու, որ  խնդիրը ոչ միայն երեւանյան է, այլ համահայկական է, չպետք է աչքաթող անել մեր մարզային բնակչությանը:

Երբ որ անպատասխան են մնում այս կապիտուլյանտի ստերը, դրանք մեծ չարիք են դառնում: Մեր հիմնական պրոբլեմներից մեկն այն է, որ ինչ սուտ ասես հորինել են մեր մասին, բայց պատասխան չենք տվել: Մենք ինչ խոսում ենք, սրանք խոսում են թալանից, այ ողորմելիներ, Ալիեւն ասում է միայն 44-օրյա պատերազմի ընթացքում 5 մլրդ դոլարի զենք զինամթերք է վերցրել, հո Նիկոլն էդ զենք-զինամթերքը իր պապու տնից չէ՞ր բերել, ինքն է՞ր առել: Իր բերածն երկու ինքնաթիռ էր, էն ել առանց մարտագլխիկների:

Խոսում են բյուջեի մսխումից, դրանցից ավելի մեծ մսխող եղե՞լ է, 300-400 հազար տալիս են, ինքնաթիռով թռնում Լոս Անջելես, դուք տեսե՞լ եք Քոչարյանը, Սերժ Սարգսյանը էս երկրի բյուջեից 300 հազար փող ծախսեն, թե ինչ է թռնում են Լոս Անջելես, էն էլ աննպատակ բանի համար, դուք տեսե՞լ եք պատերազմից հետո  ԱԺ կամ կառավարության որեւէ ղեկավար հարյուր հազարավոր դոլարներ տա իր մեքենաների պարկը թարմացնելու: Մենք գերիներ ունենք, սրանք հազար հոգանոց հարսանիքներ են անում ու խոսում են թալանից: Եվ 4 տարի դուք եք եղել իշխանության, թալան հա թալան, ո՞ւր է, ինչքան թալանչի կա, ձեր կողքն է, ձեր համապատասխան օրգանների աջուձախ կողմերում են թալանչիները ծվարել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է երեկվանից տարածված 2014 թ. այն տեսանյութին, որտեղ Սերժ Սարգսյանն ասում է, որ Դիլիջանի դպրոցում կարող են սովորել նաեւ ադրբեջանցիներ, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Սերժ Սարգսյանը հաղթանակից հետո էր հրավիրում, ոչ թե սրանց նման կզելուց հետո: Հաղթանակից հետո ուրիշ է, կզելուց հետո՝ մեկ այլ բան: Էդ որ ասում են նախկիններ, նախկինը՝ Եռատոնն է, իրենք՝ Էրատո ջոկատը, նախկինի օրոք Ալիեւը կզած ու պարտված է եղել: Ալիեւն է իրենց սիրած կառուցողական հարթակներում ասել՝  30   տարի Հայաստանը հաղթած էր, թող իրենք էնքան տղա լինեն, դա ասեն:

Նիկոլ, քեզ եմ ասում, էդ որ մեծ-մեծ ասում ես նախկիները, նախկինների օրոք պատերազմ է եղել, չորրորդ օրը, ինչպես գեներալ Խաչատուրովն է ասում՝ ադրբեջանցիները խնդրել են՝ պատերազմը կանգնեցվել է, Ալիեւն էլ դրանից հետո  ասել ՝ միջազգային հանրությունը ճնշում է ինձ, որպեսզի ճանաչեմ Արցախի անկախությունը:

Նախկինների ժամանակ Ալիեւն  էր խոսում Արցախի անկախությունից, էսօր դու դուխ չունես Արցախի անկախությունից խոսելու: Կամ խոսում են խաղաղությունից, սրանք ի՞նչ կապ ունեն խաղաղության հետ, պատերազմը բերածը ինչ գործ ունի խաղաղության հետ, բա 18 թվին դարձել էիր վարչապետ, ասեիր խաղաղություն եմ ուզում, անպայման պիտի 5000 երեխու տանեիր վարի տայիր, նոր ասեի՞ր խաղաղություն, էդ 5000 տղե՞րքն էին խանգարում քո խաղաղությանը: Կամ ասում ես Շուշի, Հադրութ, Պուտինը կանգնել ասել է՝ Շուշիի հարց չի եղել, քո ԱԳ նախարարությունը հերքել է քեզ, որ մինչեւ պատերազմը Շուշիի խնդիր չի եղել, ի՞նչ ես անկապ խոսում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ինչ էլ լավ գիտի թալանչիները սովորաբար որտեղ են կուտակվում:):) լկտի բառապաշարը չի ազատում պատասխանատվությունից ու երես չի փրկում, լրիվ հակառակը

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031