Հանուն Արցախի եւ Հայաստանի անվտանգության՝ ընդդիմության կազմակերպած դիմադրության շարժումը շարունակվում է: Այն հատկապես ակտիվ է մայրաքաղաքում:
Ամեն օր Երեւանի փողոցներով անցնում են Արցախն ու Հայաստանը հայկական պահելու կոչերով բյուրավոր մարդկանց շարքեր, իրենց հայրենիքում ինքնիշխան ու ազատ ապրելու համար պայքարող երիտասարդների շարքեր, քայլերթերն ուղեկցող ոստիկանական շարքեր, ամեն պահի ցուցարարներին բերման ենթարկելու պատրաստ բերետավորների եւ վահանավորների շարքեր, ինչպես նաեւ պետական պահպանության ենթակա շենք-շինությունները շրջապատած համազգեստավորների շարքեր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ