Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցանել եք սերմերը, հիմա էլ վայելեք, պարոնայք․ Կարին Տոնոյան

Մայիս 07,2022 10:20

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, «5165 շարժում» կուսակցության համահիմնադիր Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյութ և ովքեր են նրանք:
Մայիսի 5-ին համացանցում հայտնվել է տեսանյութ, որում դպրոցական երեխաները (2-րդ դասարանցիներ) Օղակաձև այգում տեսնելով կից փողոցով անցնող ցուցարարների երթը, իրենք էլ են բղավում՝

-Առանց Նիկոլ Հայաստան….
-Նիկոլ դավաճան և այլն….

Եվ հիմա որոշ լրատվության միջոցները իրար հերթ չեն տալիս մեղադրելու դպրոցին և ուսուցչին (որը փորձում է լռեցնել նրանց)՝ երեխաների մեջ նման ատելություն սերմանելու համար:

ՀԻՄԱ ԼՍԵՔ ՈՒՇԱԴԻՐ․ երեխաները «Հայ ասպետ» դպրոցի սաներն են, որոնք ըստ դասացուցակի, դուրս էին եկել այգում անցկացնելու նկարչության դասը, որը և փայլուն երևում է տեսանյութում գետնին փռված նկարչական թղթերից և, տեսնելով ցուցարարների այն խմբերին, որոնց իրենք ամեն օր ժամերով տեսնում են իրենց հեռուստաէկրաններից և լսում նրանց վանկարկումները, բնականաբար, մանկական ոգևորությամբ կրկնել են դրանք:

Հիմա սրբերի շորեր հագած որոշ լրագրողներ փորձում են մեղադրել դպրոցին և երեխաներին՝ ատելության նման դրսևորման համար, առավել ևս տեղեկանալով, որ դպրոցի տնօրենը Կարին Տոնոյանն է:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ փոխադարձ մեղադրում եմ երկրի վարչապետին և նրա ղեկավարած իշխանությանը իրենց վարած հակազգային և ապիկար քաղաքականության արդյունքում երկրում նման հակադաստիարակչական, հակամարդկային ատելության մթնոլորտ և միջավայր ստեղծելու համար, որի պայմաններում ուղղակի անհնար է, որ անգամ 3 տարեկան երեխան չտեսնի և չկրկնօրինակի մեծերի դրսևորումները:

Հիշեցնեմ նաև, որ այդ մթնոլորտի ձևավորւմը սկսվել է դեռ 2018թ.-ի այն անիծյալ օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակի բեմ էին բարձրացնում 10-11 տարեկան երեխայի, որը փողոցային բառապաշարով անվանարկում ու անպատվում էր այդ պահին գործող իշխանություններին….

Հիմա եկել է ժամանակը, որ գողերը գոռան՝ բռնեցեք գողին…

Ցանել եք սերմերը, հիմա էլ վայելեք, պարոնայք…

Բոլորովին չարդարացնելով երեխաների պահվածքը, այնուամենայնիվ լիովին իմ պաշտպանության տակ եմ վերցնում նրանց և հրապարակավ հայտարարում, որ այո՛, նրանք մեծանալու են համարձակ և կամային հատկություններով, ինչպես վայել է ԱՍՊԵՏԻՆ, երբեք չլռել, չհանդուրժել ու չստրկանալ ստին ու սատանային:

Իսկ ԿԳՄՍՆ-ին, քաղաքապետարանի աշխատակազմին և ոստիկանությանը վաղուց սպասում ենք մեր դպրոցում, որ ցույց տանք, թե ի՞նչ է նշանակում ազգային և ասպետական դպրոց ու կրթություն:

Համեցեք պարոնայք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031