«Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը չի՛ թուրքացվելու»,-այսօր Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ այս «մասին գիտեն ե՛ւ միջազգային հանրությունը ե՛ւ երկու թշնամի պետությունները: Սա այլեւս փաստ է»:
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ «առանց Նիկոլ Հայաստանում» լինելու է համերաշխություն, ՀՀ քաղաքացին ապրելու է անվտանգ, ազատ ու բարեկեցիկ, գյուղացին էլ չի մտածելու սերմացուի, պարարտանյութի մասին: Նա վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի հեանալուց հետո համախմբվելու են, բռունցք դառնան ու կառուցեն ուժեղ, անվտանգ եւ հզոր Հայաստան:
Նա վստահեցրեց, որ ընդդիմության շարքերը գնալով ավելանում են, եւ անձրեւը, արեւն իրենց վրա չեն ազդում: Ասաց նաեւ, որ գործի 60-70 տոկոսն իրականացրել են:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ