Այսօր երեկոյան ընդդիմության կազմակերպած հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ գյուղատնտես Տիգրան Եղոյանը:
Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որոնք վարչապետն արել էր ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո՝ նշելով, թե հակառակորդի վերցրած հողերը մշտապես ձյունով պատված, չօգտագործվող տարածքներ են:
Գյուղատնտեսի խոսքով. «Նիկո՛լ, էն որ ասում էիր երեք հազար մետրի վրա մեզ պե՞տք է այդ սարը, այո՛, այդ սարը այն սարն է, որտեղից ջուրը պետք է գա գյուղացուն, որ իր հողը հերկի, իր դաշտին տեր կանգնի»:
Նրա խոսքով, հայ ազգն իր առջեւ պետք է խնդիր դնի տեր կանգնելու Արցախին ու Հայաստանին.«Նիկոլ չկա, Նիկոլին թողեք անցյալում, կա հայ ազգը, կա մեր պատմական Արցախը, կա հայոց բանակը: Մենք իրավունք չունենք մոռանալու մեր նահատակված տղաների պատգամը եւ գնանք թուքրի հետ հաշտվենք»:
Կարդացեք նաև
Ապա հավաքվածները վանկարկեցին՝ «Նիկո՛լ դավաճան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ