Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-որ մարդամեկն ասել է՝ սրանք ի՞նչ հայրենասեր, չէ՛, դուք եք հայրենասե՞ր». Արսեն Գրիգորյան

Մայիս 06,2022 21:33

«Ինքը չի ներկայացնում հայի շահերը, ներկայացնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը»,- այսօր «Դիմադրության» շարժման հանրահավաքին երգիչ Արսեն Գրիգորյանը այսպես ձեւակերպեց այն պատճառները, թե ինչու պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա, հրաժարական տա:

Նա ասաց. «Շատ վատ բան է արել մեր պետության հետ, Արցախի հետ կապված, բանակի հետ կապված, տնտեսության հետ կապված, ձախողումներ՝ ձախողումներից հետո: Եվ մենք անընդհատ լռում էինք, ինչո՞ւ էինք լռում: Էլ չե՛նք լռելու: Ամենավատ բաներից մեկը, որ ինքը արեց՝ մեր ժողովրդի մեջ պառակտում մտցրեց: Մենք իրար սիրող, հարգող, ամբողջ աշխարհում մեր թասիբը պահած ժողովուրդ ենք: Պառակտեց մեզ, որ տիրի Հայաստանին ու իր միջոցով Թուրքիան ու Ադրբեջանը տիրեն: Չե՛նք տալու»:

Արսեն Գրիգորյանը կոչ արեց քաղաքացիներին ոտքի ելնել. «Ինչ-որ մարդամեկն ասել է՝ սրանք ի՞նչ հայրենասեր: Չէ՛, դուք եք հայրենասե՞ր: Մենք միշտ մեր հայրենիքով ենք ապրում, մեր հայրենիքի համար ենք ապրում ու ապրելու ենք, եթե պետք լինի՝ մեռնելու ենք Հայաստանի համար…Շատ հաճախ ինձ ասում են՝ Արսեն, դու մշակույթի մարդ ես, ի՞նչ գործ ունես այս ամեն ինչի մեջ: Ես ո՞նց կարող է գործ չունենամ, եթե զգում եմ, որ իմ պետականությունն են քանդում: Ո՞նց կարող է անտարբեր լինեմ, երբ տեսնում եմ, որ իմ ազգային ինքնությունը ոտնահարվում է: Դրա համար կոչ եմ անում մեր մշակույթի բոլոր գործիչներին, միասին ոտքի կանգնենք, տեր կանգնենք մեր պետությանը, մեր արժանապատվությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031