Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք բանակի անունից խոսելու իրավունք չունե՛ք, դուք բանակը չե՛ք ներկայացնում, բանակը մե՛նք ենք ներկայացնում, արա՛, դուք բանակի հետ կապ չունեք վապշե». Տիգրան Աբրահամյան

Մայիս 06,2022 21:12

ԱԺ-ում քննարկվում էր բերման ենթարկված ցուցարարներին եռամսյա հավաքներին ներգրավելու հարցը:

Այսօր «Դիմադրության» շարժման հանրահավաքին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի այդ նախաձեռնությանը՝ ասելով, որ նա ենթադրել է, թե ցուցարարները կա՛մ խուսափել են ժամկետային ծառայությունից,կա՛մ եռամսյա հավաքներից ու հանձնարարություն է տալիս ԱԱԾ-ին, ՊՆ-ին ստուգելու դա:

Տիգրան Աբրահամյանը Անդրանիկ Քոչարյանի պատասխանը տվեց հրապարակային. «Փախնողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք: Այս մարդիկ չեն հասկանում, որ զինված ուժերում ծառայությունը, հայրենիքի պաշտպանության գործում մասնակցությունը դա պատիվ է եւ բոլորիս արժանապատվության հարցն է: Այս մարդիկ բանակն ընկալում են՝ որպես մահակ, եռամսյա հավաքները, ԶՈւ-ում ծառայությունը ընդունում են որպես շանտաժ, սպառնալիք: Դա ձե՛ր ընկալումն է, ձեր էությունն է, մեր համար բանակը սրբություն է, մեր համար հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է: Ասում են՝ Արցախի հարցը գնացեք Արցախում լուծեք: Ես 4 տարի աշխատել եմ Արցախում, 4 տարի ծառայել եմ Արցախում, այդ պահին համարել եմ, որ իմ ծառայությունը Արցախում է, գնացել եմ Արցախում եմ արել, այս պահին Արցախի հարցը լուծվում է Երեւանում, դրա համար մենք հավաքվել ենք ու այդ հարցը լուծում ենք այստեղ: Ականջներիդ օ՛ղ արեք: Եվ վերջինը՝ դուք բանակի անունից խոսելու իրավունք չունե՛ք, դուք բանակը չե՛ք ներկայացնում, բանակը մե՛նք ենք ներկայացնում: Բանակը այստեղ հավաքված մարդիկ են ներկայացնում: Բանակը կազմավորած, դիրքերում կանգնած, կայացրած, տարբեր փուլերում ծառայություն անցած, բանակի համար իրենց ամեն ինչը դրած մարդիկ են ներկայացնում բանակը, արա՛, դուք բանակի հետ կապ չունեք վապշե»:

Նա վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անելու են բանակի համար, վերականգնելու են բանակը ու չեն թողնելու, որ բանակն այսպես մնա. «Նիկո՛լ, թող գնա՛»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031