Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի բնակիչ Նորայր Աշոտի Սողոմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայրենիքի անձնվիրաբար մարտնչած հերոսի պարգևը նրա պապիկին է հանձնել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը՝ երախտագիտություն հայտնելով Նորայր Սողոմոնյանի ընտանիքին և պատրաստակամություն հայտնելով լինել նրանց կողքին, քանզի մեր հերոսներին իրապես և անկեղծորեն հիշել՝ նշանակում է թև ու թիկունք լինել նրանց ծնողներին, ամուսիններին և երեխաներին:
Պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը, Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավարը, բնակիչները:
Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին,
Կարդացեք նաև
Խաղաղություն Հայոց աշխարհին, բարի ծառայություն հայ զինվորին։
Վայոց ձորի մարզպետարան