Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. Հայ-ռուսական հարաբերությունները այն ձևով, որ գոյություն ունեին մինչև փետրվարի 24-ը, այլևս գոյություն չունեն

Մայիս 06,2022 21:55

«Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 24-ից սկսած, բերել է նրան, որ այլևս հին աշխարհակարգը գոյություն չունի, իսկ նորը՝ դեռ գոյություն չունի»,- «Հայաստանը ճամփաբաժնին. ինքնիշխանության և ինքնության մարտահրավերներն ու հնարավորությունները» կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա կարծում է, որ այսօր գտնվում ենք տրանզիտ ժամանակաշրջանում, և ինչպես ցանկացած փոքր երկիր Հայաստանը վտանգված է. «Հայ-ռուսական հարաբերությունները այն ձևով, որ գոյություն ունեին մինչև փետրվարի 24-ը, այլևս գոյություն չունեն, որովհետև իրենց այդ ձևով գոյությունը ուղղակի անհնարին է: Որովհետև այն իրավապայմանագրային բազան, որը կա Հայաստանի և Ռուսաստանի միջև, եթե դրանց կետերը սկսենք իրականացնել, դրա իրականացման 90 տոկոսի հետևանքը հենց հաջորդ օրվանից կլինի Հայաստանի նկատմամբ նույն պատժամիջոցների կիրառումը, ինչպես Բելառուսի դեպքում: Հետևապես՝ մենք հասկանում ենք, որ այդ վերանայումը մեկ քայլանի գործընթաց չէ, դա մեկ օրվա գործընթաց չէ, դա բազմափուլ և ռիսկային գործընթաց է, և այդ ռիսկերը պետք է կառավարել: Եվ հաշվի առնելով, որ ուկրաինական պատերազմի բովում է ծնվում վաղվա աշխարհակարգը, այո՛ Հայաստանը պետք է դիրքավորվի այս ընթացքում որպես խնդրի լուծման մաս, այլ ոչ թե խնդրի մաս, սա շատ կարևոր է: Հետևապես՝ մենք այստեղ ակնկալիքներ ունենք, որ մեր խնդիրները կլուծվեն»:

Ռուբեն Մեհրաբյանը համարում է, որ Հայաստանի եվրոպական հեռանկարի շեշտումը պետք է ունենա սկզբունքային նշանակություն. «Հարավային Կովկասը՝ հարավ-արևելյան Եվրոպա է, և Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը եվրատլանտյան տարածքի մաս է: Եվ վաղվա տեսլականը կազմելու համար այս արձանագրումները ունեն և պետք է ունենան վճռորոշ նշանակություն: Ի վերջո այլևս փաստ է, որ Հայաստանը Վրաստանի հետ միասին հանդիսանում է գլոբալ համաժողովրդավարական համաժողովի անդամ, և ընդ որում մեր տարածաշրջանում մենք ուղղակի երկու կղզիներով շրջապատված ենք չմասնակիցներով: Բայց միևնույն ժամանակ փաստ է նաև, որ Հայաստանը ունի թշնամական հարաբերություններ իր երկու հարևանների հետ, իր մյուս երկու հարևանների հետ չունի թշնամական հարաբերություններ, բայց մենք չունենք ռազմավարական մակարդակ ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի հետ հարաբերություններում: Սա փաստ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031