Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. Այսօր Հայաստանին հնարավորություն է ընձեռնվում ուղղել իր 30 տարվա սխալը

Մայիս 06,2022 20:11

«Այս օրերին վճռվելու է ոչ միայն Ուկրաինայի ապագան, այլ նաև Հայաստանի, եթե Հայաստանը շատ ուզենա»,- «Հայաստանը ճամփաբաժնին. ինքնիշխանության և ինքնության մարտահրավերներն ու հնարավորությունները» կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ 30 տարի Հայաստանը կրել է Ռուսաստան կոչվող մեծ բեռը և դրանից ածանցյալ ունեցել է շատ կորուստներ. «Այսօր Հայաստանին հնարավորություն է ընձեռնվում, որ Հայաստանը կարողանա իր 30 տարվա սխալը ուղղել: Ինչի՞ համար է այսօր այդ հնարավորությունը, որովհետև Ռուսաստանը այս պահին խրված է Ուկրաինայում և ելքեր էլ չի տեսնում իր պետության համար, և նոր ճակատի որևիցե հնարավորություն չունի: Այս առումով Հայաստանը պետք  է օգտվի և կատարի հետևյալ քայլերը. Արևմուտքի հետ բանակցությունների արդյունքում պետք է ձեռք բերել երաշխիքներ, որ կարողանալու են հսկել Ադրբեջանին և Թուրքիային, և նոր սադրանքներ տեղի չեն ունենալու, իսկ դրա դիմաց Հայաստանը բավականին մեծ արժեք ունեցող քայլ է իրականացնելու. Ռուսաստանից տարածաշրջանից դուրս հանելը: Այն, որ Ռուսաստանը բացառապես Հայաստանի շնորհիվ է, որ այս տարածաշրջանում է, դա միանշանակ է:

Այլ հարց է, որ Ռուսաստանը օգտագործում է Ադրբեջանին, Թուրքիային, որ իր ազդեցությունը ավելի մեծացնի տարածաշրջանում, այդ թվում, որ Հայաստանին ավելի պահի իր հսկողության տակ, բայց այնուամենայնիվ, որ Հայաստանը կարողանա ձեռք բերել այդ հավաստիացումը Արևմուտքից, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից չի լինելու հարձակում, որի դիմաց Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, ճանաչելու է Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունները, նկատի ունեմ՝ Վրաստանի մաս ճանաչի Աբխազիան և Օսեթիան, Ղրիմը և Դոնբասը՝ Ուկրաինայի մաս, ճանաչելու է Կոսովոյի անկախությունը: Հայաստանը պետք է հավաստիացնի, որ մաս չի կազմելու ռուս-թուրքական 3+3 տարածքին, և դրանից բխող այլ ռազմավարական պայմանագրեր ունենա»:

Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ եթե այս պահին Հայաստանը այդ քայլերը չանի, ապա հետագայում նման հնարավորություն չի ունենա. «Վաղը, եթե Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմից հետո դուրս եկավ պարտությամբ, հետ քաշվեց, որտեղ որ տարածվել էր, այդ թվում նաև մեր տարածաշրջանից, այս հնարավորությունն էլ մենք չենք ունենալու: Կոպիտ ասած՝ սա էլ առևտրի ապրանք չէ: Եվ դրա համար սա չպետք է հետաձգել և օր առաջ պետք է սա անել: Ես վստահ չեմ, որ մեր օրվա իշխանությունները կունենան այդքան համարձակություն ու կգնան այս քայլին, բայց ես կարծում եմ, որ մեր մեջ պետք է այս համաձայնությունը ունենանք և օրակարգ պետք է ձևավորել այս առումով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Այս մարդը հաւանաբար օր մը իր սենեակը կախաղանուած գտնուի.

    Խնդրեմ, սպառնալիք չէ, պարզապես մարդը ինքը… անձնասպանական նկարագիր ունի։

  2. Հայկ համբարձումեան says:

    Հայու հակավերապրող (մեծամիտ) նկարագիր

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031