Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը՝ տիկին Մարինան պատշգամբից թքել է Դիմադրության շարժման՝ իրազեկման երթ իրականացնող անդամների վրա:
Aravot.am-ը փորձեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանից: Նա ասաց, որ ձեռնպահ կմնա մեկնաբանություններից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ․ Գ․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում պնդել է, թե իր մայրը՝ Մարիա Հովհաննիսյանը ցուցարարների շարքերից հնչող վիրավորանքներին է պատասխանել։ Սակայն տեսանյութում երևում է միայն երթի ընթացքում պատշգամբ դուրս եկած տիկնոջ արձագանքը։
Կարդացեք նաև
«Այո, մեր տան մոտ է եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն է, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ հասցեին և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չեն դիմացել», – ասել է Սիմոնյանը։
Հանդուրժողականություն քարոզող իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ իր մայրը պետք է անցնի պաշտոնյաներին՝ ընդդիմադիր պատգամավորներին, վիրավորելու հոդվածով։ Ասում է, թե մոր միջնամատն ու վիրավորանքը ուղղված է եղել ոչ թե նրանց, այլ երթի շարքերում գտվող իրեն վիրավորած քաղաքացիներին։
Նրա կարծիքով, իրավապահները պետք է որոշեն՝ սա ուշադրության արժանի՞ դրվագ է, թե՞ ոչ. «Ինչ վերաբերվում է իրավական մասին, եթե, բնական է, նման հանցակազմ կա, իհարկե որևիցե մեկը օրենքի առջև առավելություն չունի և չի կարող ունենալ»։
«….Կուզե՞ք ձեզ սովորեցնեմ առաստաղին թքել։ Նայեցեք, թե ինչպես պետք է անել։ Առաջուց մի բան մտածեցեք, և ձեր ցանկությունը կկատարվի։»
Յարոսլավ Հաշեկ. Քաջարի զինվոր Շվեյկի արկածները