Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավագյան. Հայաստանը առանց դաշնակիցների չի կարող դիմադրել ադրբեջանական և թուրքական ալյանսին

Մայիս 06,2022 19:30

«Իրավիճակը շատ ծանր է ոչ միայն Հայաստանում. ոչ ոք չգիտի, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները մայիսի 9-ից, 10-ից հետո»,- «Հայաստանը ճամփաբաժնին. ինքնիշխանության և ինքնության մարտահրավերներն ու հնարավորությունները» կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց Ուկրաինայի նախկին ՆԳ փոխնախարար Տիգրան Ավագյանը:

Ըստ նրա՝ միակ հնարավորությունը, որը մնացել է, Ռուսաստանում զինվորական մոբիլիզացիա անցկացնելն է. «Եվ եթե այդ մոբիլիզացիայից հետո Ռուսաստանը ընդունի որոշում, մենք լայնածավալ պատերազմ կունենանք, ոչ միայն Արևելյան Եվրոպայում: Մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանը պատրաստում է մոտ միլիոն զորակոչիկ ընդգրկել տարբեր զինվորական հաստատություններում, և ամբողջ այդ ուժը ուղարկել Ուկրաինայի դեմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսները չունեն ո՛չ համապատասխան տեխնիկա, ո՛չ լոգիստիկա, ո՛չ սնունդ, ո՛չ զենք, ուղղակի մարդկանց տեղափոխելու են Ուկրաինա և ուղարկելու են ուկրաինական բանակի դեմ՝ զոհաբերելու իրենց՝ ինչ-որ հաղթանակ ստանալու նպատակով»:

Տիգրան Ավագյանը կարծում է, որ երկու շաբաթից Ուկրաինան ավելի հզոր կլինի. «Եվ Ռուսաստանը, եթե չօգտագործի միջուկային զենքը կպարտվի այդ պատերազմում: Դրա համար այդ մոբիլիզացիան, որ Ռուսաստանը ցանկանում է անցկացնել անպատրաստ մարդկանց, մարդկանց, որոնք որ զինված կլինեն հին ավտոմատներով ոչ մի բան չի տա և չի փոխի իրավիճակը առաջնագծում: Բայց պատերազմը ավելի մեծ ծավալ կունենա և ավելի կերկարի՝ 2-3 ամսով: Եթե Ռուսաստանը այդ որոշումը չընդունի, ապա պարտությունը ավելի շուտ կգա: Բայց Ռուսաստանի ղեկավարությունը չի կարող պարտվել՝ դա հավասար է Ռուսաստանի նախագահի համար մահվան դատավճռի: Դրա համար՝ իմ կարծիքով, իրենք այդ մոբիլիզացիան կհայտարարեն կա՛մ ամսի 9-ին, կա՛մ ամսի 10-ին»:

Անդրադառնալով Հայաստանում իրավիճակին՝ Տիգրան Ավագյանը ասաց, որ Հայաստանը առանց դաշնակիցների չի կարող դիմադրել ադրբեջանական և թուրքական ալյանսին. «Այդ վիճակում անհրաժեշտ է լուրջ դիվանագիտական աշխատանք տանել Արևմուտքի հետ: Երբ ես խոսում եմ Արևմուտքի մասին, ես նկատի ունեմ անգլոսաքսոնյան պետությունները՝ Ամերիկան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան: Ո՛չ Գերմանիան, ո՛չ ֆրանսիան ոչ մի երաշխիք չեն կարող լինել Հայաստանի համար, չեն էլ եղել հարյուր տարի առաջ, երբ մենք Կիլիկիա ենք կորցրել, նույնը՝ հիմա: Դրա համար՝ Ադրբեջանը հաստատ կփորձվի օգտվել այդ իրավիճակից, և երբ Ռուսաստանը թուլանա, կանցնի գրոհի: Եվ հիմա ամենակարևորը հասկանալն է՝ զինվորական ասպարեզում ինչ ուժեր ունի հայ աշխարհը, ինչ ուժեր կարող է կուտակել, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտպանի»:

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031