Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի եւ ՌՈ պետի տեղակալի արած հայտարարության մասին. «Սա քրեական հանցագործության մասին ինքնախոստովանություն է»

Մայիս 06,2022 19:07

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսեց երեկ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Բարեփոխված» ոստիկանությունը ձեռագիրը չի փոխում. բիրտ ուժ կիրառելու ավանդույթները շարունակվում են» թեմայով քննարկման ժամանակ բանախոսների բարձրացրած հարցերի, ինչպես նաեւ «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ անհնազանդության երթերին մասնակցող երիտասարդների նկատմամբ կիրառվելիք առաջարկի մասին. «Որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները դատապարտում են ոստիկանության գործողությունները, շատ լավ է, որովհետեւ բիրտ ուժ ակնհայտորեն է կիրառվում, մարդկանց սահմանադրական իրավունքը ակնհայտորեն խախտվում է:

Բայց ես ավելի շատ կուզեմ անդրադառնալ այն քննարկմանը, որի ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահը ասաց, որ բոլոր բերման ենթարկվածների տվյալները պետք է հավաքագրվի եւ փոխանցվի պաշտպանության նախարարությանը, որպեսզի ներգրավվեն եռամսյա հավաքների մեջ:

Ստացվում է, որ Անդրանիկ Քոչարյանի համար բանակը պատժիչ օղակ է: Դա՝ բարոյական առումով: Երկրորդ կարեւոր հանգամանքը. ռազմական ոստիկանության պետի տեղակալն էլ ի պատասխան  ասում է՝ այո, մենք այդ տվյալները արդեն ստացել ենք: Սա օրենքի կոպիտ խախտման, սա քրեական հանցագործության մասին խոստովանական հայտարարություն է, որովհետեւ ոստիկանությունը բերման ենթարկվածի տվյալը, որեւէ այլ մարմնի իրավունք չունի փոխանցել, առավել եւս, պաշտպանության նախարարությանը կամ ռազմական ոստիկանությանը:

Ես հիմա դատախազությանը, քննչական մարմիններին կոչ եմ անում շատ արագ արձագանքել այդ հայտարարությանը եւ միջոցներ ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու եւ օրենքով ամենախիստ ձեւով պատժելու համար:

Ես այդ գործում, անպայման, հետամուտ եմ լինելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031