Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է՝ ինչից է մահացել Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված քաղաքացին. Դատաբժշկական փորձաքննությունը հերքում է գերդոզավորման մասին իշխանական լուրերը

Մայիս 06,2022 18:44

Երեկ Ֆրանսիայի հրապարակից շտապ օգնության մեքենայով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Ա. Սեդրակյանը մահացել է սուր սրտային անբավարարությունից: Այս մասին վկայում է armlur.am-ի ձեռքի տակ հայտնված բժշկական փաստաթուղթը:

Հիշեցնենք, որ երեկ ինքնազգացողությունը վատացած քաղաքացուն հիվանդանոց էին տեղափոխել ընդդիմադիրների տեղադրած վրաններից: Սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել, հիվանդանոցում քաղաքացին մահացել էր, նրա մոտ արձանագրվել էր սրտի կանգ: Այս միջադեպից հետո իշխանական շրջանակները որեւէ հիմնավոր փաստ չունենալով, առանց դատաբժշկական եզրակացության, լուրեր էին տարածում, որ Ա. Սեդրակյանը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից:

Մինչդեռ թե՛ հիվանդանոցի պատասխանատուները, թե՛ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն իրենց հրապարակումներում հորդորել էին սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:

Այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից իր ելույթում ակնարկեց այդ մասին՝ ՀՀ ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությանը կոչ անելով հնարավորինս արագ մտնել ու ստուգել ընդդիմադիրների  «ապաստարանները», որպեսզի հնարավորինս շուտ կանխվեն թմրամիջոցներից հերթական «գերդոզավորման» դեպքերը, որոնք գուցե ունենան մահվան ելքեր:

Aravot.am-ն ավելի վաղ հետաքրքրվել էր՝ շտապ օգնության բժիշկներն ի՞նչ էին նկատել Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխած տղամարդուն բուժօգնություն ցուցաբերելիս: Երեւանի քաղաքապետարանից, որի ենթակայությամբ գործում է «Շտապօգնության» ծառայությունը հայտնել էին, որ իրենց գործառույթներն ավարտվում են այնտեղ, երբ քաղաքացին տեղափոխվում է հիվանդանոց:

Թիվ 1 կլինիկական հիվանդանոցից էլ եւս մեկ անգամ հաստատեցին, որ Ա. Սեդրակյանը տեղափոխվել է սրտի կանգով եւ բժիշկների գործադրած բոլոր ջանքերն անցել են ապարդյուն: Արդյոք նրա մոտ առկա եղե՞լ է գերդոզավորում թե ոչ մեր հարցին, հիվանդանոցից հայտնեցին, որ այդ հարցի պատասխանը միայն կտա դատաբժշկական փորձաքննությունը, ինչին էլ սահմանված կարգով դիմել է ոստիկանությունը: Քաղաքացու մահն արձանագրելուց հետո հիվանդանոցը դիմել է ոստիկանություն, վերջինս էլ՝ դատական բժշկին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031