Ա1+. «Ես ոչ միայն կզարմանամ, այլ նաև կվրդովվեմ։ Դա կլինի իմ երկարատև քաղաքական գործունեության, իմ կյանքի ամենամեծ անակնկալը, և դրանից ստացած ամենամեծ բացասական հույզերը, հիասթափությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներին։
Պատգամավորն անդրադարձավ նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, թե մտավորականները թող առաջարկեն, Ն․Փաշինյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նստեն և ներքաղաքական իրավիճակից դուրս գալու համար ելքեր գտնեն։ «Ո՞վ ասաց, որ երեքով պետք է ինչ-որ բան որոշեն». Էլի դարձավ վոժդերի սխոդկա, որ երեք հոգով նստեն ու քննարկեն։ ՀՀ-ն ունի իր իշխանության սուբյեկտը, դա ՀՀ ժողովուրդն է։ Ժողովուրդն ընտրել է այս իշխանությանն ու նրա ներկայացրած ծրագրին։ Այդ ծրագրում գրված չէր, որ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետք է նստեն ու ինչ-որ բան որոշեն»,- պատասխանեց Գ․Արսենյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: