Հաղթանակի կամրջի մոտից, ի թիվս այլոց, բերման է ենթարկվել վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ իրեն տարել են առանց պատշաճ ներկայանալու, առանց որեւէ հիմքի:
«Բերման ենթարկելու ժամանակ հագուստս պատռել են, շալվարս ու վերնաշապիկս է պատռվել… Չներկայացան ու ձեռքերիցս քաշելով ուղղակի տարան: Ընդհանրապես ոչ մեկին էլ ոչ մի հիմք չէին ներկայացնում, ոչ էլ ինչ-որ բան, բոլորին ուղղակի տանում էին»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա հայտնեց, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում իրենք 9 հոգով էին, բայց տեսել է, որ առնվազն 4 «Գազել»-ում բերման ենթարկված մարդիկ էին: Իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է. «Քննիչն ու ես նույն զորամասում էինք ծառայել: Հաճելի հիշողությունների գիրկն ընկանք: Հիշեցինք Ջրականը, Հորադիզը, Որոտանը, որոնք դավաճան դասալիքները տվեցին թշնամուն, ու մեր զորամասի ճաշարանները հիշեցինք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից