Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա է Նիկոլի ժողովրդավարությունը, հարյուր հազարներով ոստիկանություն է բերում, մարդ են առեւանգում»

Մայիս 06,2022 16:45

«Բարեկամության այս հանգույցը վերցնում ենք օղակի մեջ եւ անում ենք իրազեկման հայտարարություն: Երբ ենք բացելու՝ մենք ենք որոշելու, դրա մասին մենք ենք ասելու»,- այսօր իրազեկման երթի ժամանակ, մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ հայտարարեց երթն առաջնորդող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ցուցարարները տեւական ժամանակ փակ էին պահել տրանսպորտային հանգույցը: Իրավիճակը լարվեց, քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:


«Պարոնայք ոստիկաններ մի սադրեք, դուք սադրիչ եք, շիշ չշպրտեք, բերման մի ենթարկեք»,-անընդհատ գոռում էր Գեղամ Մանուկյանը: Ապա ոստիկանների խորհուրդ տվեց՝ զեկուցագրեր ուղարկել Նիկոլ Փաշինյանին եւ ասել, թե ո՞վ է երկրի իրական տերն այսօր:

Իրավիճակը հանդարտվեց, երթը շարունակվեց: Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ոստիկան-սադրիչները քաղաքացիական հագուստով էին:

Շենքերից մեկից, մի տարեց կին ջուր լցրեց ցուցարարների վրա: Գեղամ Մանուկյանը ցուցարարներին խնդրեց չվրդովվել. «Այդ մայրիկը կհասկանա, որ իրեն եւս սիրում ենք»:

Իրավիճակը մի քանի անգամ լարվեց եւ ոստիկանների հետ լեզվակռիվներ տեղի ունեցան ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի առաջնորդած երթի ժամանակ: Հաղթանակի կամրջի մոտից ոստիկանները փորձեցին բերման ենթարկել նաեւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Երկու դեպքում էլ աննախադեպ թվով ոստիկաններ էին ուղեկցում երթերը, ժամանակ առ ժամանակ ոստիկանական պատ կազմելով եւ խոչընդոտելով ցուցարարների տեղաշարժը:

«Սա է Նիկոլի ժողովրդավարությունը, որ հանգիստ ցույց է, հարյուր հազարներով ոստիկանություն է բերում՝ չորս կողմով փակում են, մարդ են առեւանգում»,- հայտարարեցին ցույցի առաջնորդողները:

Հնչեցին՝ «ամոթ, ամոթ», ապա նաեւ «ոստիկանը Նիկոլ չի» բացականչություններ:

Իշխան Սաղաթելյանը նույնպես փաստեց, որ երթի ընթացքում երթի մասնակիցները եռապատկվել, քառապատկվել են՝ չնայած ոստիկանների գործադրած բիրտ ուժին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031